«Առավոտ». Իշխանությունը գտել է «ծով չխմելու» պատրվակը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հունաստան, Սամոսա, 5-րդ դար մեր թվարկությունից առաջ: Փիլիսոփա Քսանֆը, որոշակի «գրադուսի» տակ գտնվելով, գրազ է գալիս իր ընկերոջ հետ, որ կկարողանա խմել մի ամբողջ ծով: Պարտվելու դեպքում նա պարտավորագիր է գրում՝ ընկերոջը հանձնել ունեցվածքը: Սթափվելով՝ նա սկսում է ելքեր փնտրել, թե ինչպես հնարավոր է հետ կանգնել իր անհեթեթ խոստումից: Օգնության է գալիս նրա ստրուկ Եզոպոսը, որը խորհուրդ է տալիս փիլիսոփային ասել հետեւյալը. «Ես պարտավորվել եմ խմել ծովը, բայց ոչ՝ այդ ծովի մեջ հոսող գետերը: Այ, եթե դուք ինձ տաք առանձին, մեկուսացված մի ծով, ես այն կխմեմ»: Եվ քանի որ այդպիսի ծով Քսանֆին ոչ ոք չէր կարող տրամադրել, հանցն ինքնին լուծվել է: Գիլյերմե Ֆիգեյռեդոյի պիեսի այս դրվագն ինձ հիշեցրել է Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող իրադարձությունները: Իշխանությունը խոստացել է բավարարել քվեարկության գործընթացը՝ կատարելով ընդդիմության պահանջների մի մասը: Բայց դա արել է պայմանական եղանակով՝ եթե փող լինի տեխնիկական նորամուծությունների համար: բայց քանի որ օրերս «պարզվել է», որ եվրոպական կառույցները փող չեն տալիս, ակնհայտ է դարձել, որ այդ բարեփոխումները հնարավոր չէ իրականացնել: Ամբողջ խնդիրն այն է, որ «փող ուզողը» հենց իշխանություններն էին, կառավարությունը: Ոչինչ չէր կարող ստիպել նրան մեծ ջանասիրություն չդրսեւորել «փող ուզելու» հարցում:Ա րդյունքում բոլոր տեսակի քննարկումները, վեճերը «4+4+4»-ը, համաձայնությունները, փոխզիջումները եւ այլն, բացարձակապես անիմաստ դուրս եկան: Իշխանությունը չի հրաժարվում կատարել Ընտրական օրենսգրքի հիշյալ բարեփոխումները՝ ցույց տվեք այն ծովը, որի մեջ գետեր չեն հոսում, եւ մարդիկ այդ ծովը կխմեն: Հայաստանի համար արդար, հասարակության մեծամասնության համար ընդունելի արդյունքներով ընտրություններ անցկացնելը ռազմավարական, ավելին՝ անվտանգությանն անմիջականորեն առնչվող խնդիր է։ Եթե քաղաքական ուժերը վստահ են, որ նախատեսված տեխնիկական նորամուծությունները գոնե 50 տոկոսով մեղմում են 21 տարի շարունակ հնչող մտահոգությունները, ապա դրա համար ոչինչ չարժե խնայել (անգամ բյուջեի գումարները), եւ եթե իշխանությանը խաբել են, ու պատրվակ է գտել այդ նորամուծությունները չիրականացնելու, ապա դրա դեմ պետք է պայքարել բոլոր օրինական միջոցներով։ Սակայն եթե տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցող այս նախագիծը, միեւնույն է, որեւէ շոշափելի արդյունք չի տա (ինչին, ճիշտն ասած, ես ավելի շատ եմ հակված), ապա, կներեք, բոլոր «4»–երը պետք է խոստովանեն, որ իզուր ժամանակ են ծախսել եւ զբաղեցրել հասարակության ուշադրությունը։ Իրականում արդար ընտրությունները ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական խնդիր են։ Կարծում եմ՝ որեւէ քաղաքական գործիչ այդ թեզի հետ չի վիճի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am