Հերթական խայտառակ միջադեպը հղփացած թիկնապահների մասնակցությամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երիտասարդ աղջիկը հերթական խայտառակ միջադեպի մասին է պատմում․ եղբայրը մեքենայով ճանապարհ գնալիս է եղել, կողքից հայտնի օլիգարխներից մեկի «կորտեժն» է անցել՝ հղփացած թիկնապահների ջիպազգիները, առանց կարմիր լույսի ու արագաչափի նայելու, սլացել են մայրուղով եւ խփել-կոտրել մեքենայի հայելին։ Եղբայրը հետեւից նշաններ է արել, որ կանգնեն՝ սկզբում լուսային, ապա ձայնային, բանի տեղ չեն դրել «հաբռգածները»՝ քշել են, հեռացել։ Երիտասարդը որոշել է հետեւներից հասնել եւ կանգնեցնել, որ ԱՊՊԱ կանչեն եւ իր վնասը փոխհատուցեն։ Մի քանի կիլոմետր գնալուց հետո ջիպերը կանգնել են, թիկնապահներն իջել են մեքենաներից եւ «հանդուգն» վարորդին ծեծի ենթարկել։ Այնպես են ծեծել, որ տղան հիվանդանոց է ընկել, մի քանի տեղից դեմքին կար են դրել։ Օրեր անց հայտնվել է տանը՝ պատահարի ակնառու ապացույցները դեմքին։ Քույրը հարցնում է՝ ի՞նչ կարելի է անել։ Բնականաբար, պետք է գրել այդ մասին։ Եթե մեքենաների համարները հիշում է, վնասված հայելին կա՝ ի՞նչ խնդիր։ Լուսանկարենք, ձայնագրենք խոսքը եւ ներկայացնենք իրավապահներին, հասարակությանը, իշխանություններին։ Ոչ, ոչ, խնդրում է աղջիկը, մենք դեռ ապրելու ենք այս երկրում։ Հենց դրա համար էլ ասում եմ, որ լռել չի կարելի, պետք է խոսել, բարձրաձայնել, պահանջել, որ պատժեն, պայքարել։ Չէ՞ որ այս հղփացածները կանգ չեն առնելու, քանի դեռ չեն պատժվել։ Քանի դեռ քո եղբոր նման անմեղ զոհերը լռում են եւ հանդուրժում, որ իրենց նվաստացնեն, ծեծեն, վնասեն, շարունակելու են։ Ասածս կարծես համոզիչ չի հնչում։ Աղջիկն ու նրա հարազատներն ուրիշ ճշմարտություն ունեն, ուրիշ փորձ։ Եվ այսպես քանի-քանի դեպք են լռության մատնում, կոծկում հենց իրենք՝ զոհերը, ինչից էլ սնվում է երկրում տիրող անպատժելիությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am