Արամ Պետրոսյանը հարցազրույց է տվել «Դոժդ» հեռուստաալիքին

Մոսկովյան բանկերից մեկի մասնաճյուղը օգոստոսի 24-ին գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանը ներկա պահին գտնվում է մեկուսարանում: Նրան մեղադրում են պատանդներ վերցնելու մեջ և կարող են մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտել: Սնանկացած գործածարի հետ հարցազրույց է անցկացրել ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը, որի ժամանակ գործարարը նշել է, որ իր գործողություններով ցանկացել է նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը հրավիրել իր խնդիրների վրա: Հեռուստաալիքը հրապարակել է իրենց հարցերին Արամ Պետրոսյանի տված պատասխանները, որոնք փոխանցել է վերջինիս փաստաբանը: - Որտե՞ղ եք սովորել: Պատմեք Ձեր բիզնեսի մասին: - Հայաստանում ես տնտեսագետի բարձրագույն կրթություն եմ ստացել, տնտեսագետ եմ: Ես ողջ կյանքս բիզնեսում եմ եղել` 20 տարեկանից սկսած: 29 տարեկանում միլիոնատեր էի: Ես 32 արտոնագիր ունեմ, 5 հեղինակային իրավունք: Տեղափոխվելով ՌԴ` ապրուստի միջոցներ ունենալու համար իմ արտոնագրերից մի քանիսը վաճառեցի արտադրական ընկերություններին և դրանով իսկ մեկնարկային կապիտալ վաստակեցի: - Ո՞ր թվականին և ինչի՞ պատճառով սկսվեցին խնդիրները բիզնեսում: - Մոտավորապես 2013-ին սկսվեցին խնդիրները, քանի որ իմ նախագիծը, որի 60 տոկոսը գնել էր կանադական ընկերությունը, մասնակիորեն իրականացվել է ուկրաինական «Տուրբոատոմ» ձեռնարկությունում, սակայն փորձարարական նմուշը չի հաջողվել արտադրել հայտնի պատճառներով: - Պատմեք Վլադիմիր Պուտինի մոտ 2012-ին կատարած Ձեր այցի մասին: - Այո, 2012-ի դեկտեմբերի 21-ին ես այցելեցի նախագահի վարչակազմ` Ձմեռ պապու հագուստով և իմ օգնականին Ձյունանուշի հանդերձ հագցնելով. միևնույն ժամանակ նվերների տուփերում տեղադրեցի իմ հեղինակային իրավունքներից երկուսը` «Հավասար հնարավորությունների երկիր» և «Արամեացի» խորագրերով, որոնք ես նվիրել եմ Պուտինին: - Ո՞ւմ եք մեղավոր համարում Ձեր խնդիրների համար: - Առաջին հերթին ինքս ինձ: Իսկ հետո բյուրոկրատներին: Ինչպես ասել է ակադեմիկոս Աուզանը, «Էլիտային բարեփոխումներ պետք չեն»: Իսկ իմ անունից կնշեմ. «Բարեփոխումներ պետք են միայն ժողովրդին և նախագահին»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am