Վիրահատվել է Աշոտ Պետրոսյանն.մանրամասներ

«Սասնա ծռերի» կալանավորված անդամ Աշոտ Պետրոսյանի (նկարիչ Աշոտ) վիրահատությունն ավարտվել է. ինչ նախատեսված էր, բավականին որակով կատարվել է, տեղադրվել է տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը: Նրա խոսքով, 1-2 օր նա կմնա վերակենդանացման բաժանմունքում. «Կարծում եմ, 1-2 օրվա ընթացքում  արդեն հիվանդին հնարավոր կլինի տեղափոխել հետագա բուժման «Դատապարտյալների հիվանդանոց»: Միքայել Մանուկյանը նշել է, որ թե Արամ Մանուկյանի, թե Աշոտ Պետրոսյանի վիրահատությունները վերջնական ֆիքսացիաներ են, որոնք կատարվում են հատուկ մետաղական հարթակների միջոցով, որով ֆիքսվում է կոտրվածքը: «Վիրահատության միտքն այն է, որ հիվանդները շուտ ոտքի կանգնեն, շուտ սկսեն քայլել եւ դա մենք արագ այդ գործընթացը կկատարենք»,-ասաց նա: Հարցին, թե կարո՞ղ եք վստահեցնել, որ Արամ Մանուկյանի եւ Աշոտ Պետրոսյանի վիրահատություններից հետո նորմալ բուժսպասարկում կլինի «Դատապարտյալների հիվանդանոցում»՝ հաշվի առնելով, որ Հարություն Հովհաննիսյանի պաշտպանները հայտարարում են, որ իրենց պաշտպանյալին պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, «Էրեբունի» ԲԿ տնօրենը պատասխանեց. «Ես չեմ կարող համապատասխան տեղեկություն տալ, որովհետեւ ես այդ հիվանդանոցի ղեկավարը չեմ, բայց մենք մշտական կապի մեջ ենք գտնվում այդ հիվանդանոցի բժիշկների հետ, եւ այն հիվանդներին, որոնց մենք վիրահատել ենք, գտնվում են բավարար վիճակում: Փաստ է նաեւ այն, որ նրանց բավարար վիճակը մեզ թույլ տվեց այսօր կատարել երկու բարդ վիրահատություն: Եթե «Դատապարտյալների հիվանդանոցի» վիճակը բավարար չլիներ, այս երկու վիրահատությունները՝ Արամ Մանուկյանի եւ Աշոտը Պետրոսյանի, հնարավոր չէր լինի: Այստեղից եզրակացություն պետք է անել, որ բուժօգնությունն այնտեղ պատշաճ է»:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am