Խանումյանի գործը փակեցին, իսկ պատգամավորին ծեծողներն ազատ արձակվեցին

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճվել է: Այդ գործով մեղադրյալ համարվող անձինք ազատ են արձակվել: Այս մասին փոխանցում է ԼՂՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը: Հայտարարությունում ասվում է. «Քրեական գործն ըստ մեղադրանքի Էրիկ Պողոսյանի, Սերգեյ Ավանեսյանի, Միքայել Սահակյանի՝ նախատեսված ԼՂՀ ՔՕ 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Նիկոլայ Գաբրիելյանի՝  նախատեսված ԼՂՀ ՔՕ 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, կարճվել է, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԼՂՀ ՔԴՕ 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիմքով (ընդունվել է համաներման ակտ): Միաժամանակ վերացվել է նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ անձանց վերաբերյալ քրեական գործը վերաորակվել էր, մեղադրանքն ավելի մեղմացվել էր: Այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատգամավոր Հայկ Խանումյանը հայտարարեց, որ իր համար անակնկալ չէր նման ելքը: Նման զարգացում, ըստ Խանումյանի, ինքը կանխատեսել էր դեռ հունիս ամսին: Խանումյանն ասաց, որ փաստաբանի՝ Հայկ Ալումյանի հետ քննարկելու է իրավական հարթությունում խնդիրը լուծելու տարբերակներ: Ի վերջո նպատակն այն է, որ դիմելու են Եվրոպական դատարան: Հիշեցնենք, երկու օր առաջ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասում էր, որ իր գործով որոշումները կատարվում են Բակո Սահակյանի կաբինետում, և որ նախաքննական մարմինն ու դատախազությունն իրենց որոշումներում ենթարկվել են նախագահականի ճնշմանը: «Այս ամենը գալիս է հաստատելու այն վարկածը, որ ինձ առևանգելու և ծեծելու ամբողջ գործողությունը մշակվել է Բակո Սահակյանի համաձայնությամբ: Այն, որ Արցախում գործերի քննությունը հաճախ է ենթարկվում տարատեսակ միջամտությունների, նորություն չէ, բայց առաջներում գոնե փորձում էին գրագետ իրավական ձևակերպումներ գտնել: Գործի հետ այս կարգի կացինավարի վարվելը նոր միտում է արցախյան արդարադատության ոլորտում»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am