Չավուշօղլուն պատրաստ է Լավրովի հետ հանդիպել
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանություններն անհրաժեշտ են համարում սառեցումից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա ընդգծել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ. «Մենք կարող ենք հանդիպել ցանկացած ժամանակ, երբ լինի նման հնարավորություն»։
