Մենք Թուրքիային կոչ ենք արել կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի վրա. Էշթոն Քարտեր

 Թուրքիան պետք է կենտրոնանա «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության մարտիկների դեմ մարտերի վրա, այլ ոչ թե «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) միջազգային կոալիցիայից քրդերի հետ մարտերի վրա: Այս մասին Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը: «Մենք Թուրքիային կոչ ենք արել կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի վրա, այլ ոչ թե SDF-ի: Վերջին մի քանի օրերին մենք շատ շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ», -ասել է Քարտերը: Քարտերը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Թուրքիայի գործողությունները սիրիական Ջերաբլուսի հյուսիսում եւ մինչեւ իր սահմանը, ինչպես նաեւ Ջերաբլուսից արեւմուտք, բայց չի պաշտպանում թուրքական բանակի գործողությունները այդ շրջանի հարավում: Էշթոն Քարտերն ընդգծել է, որ եկող շաբաթ մտադիր է հանդիպել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հետ: ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բեն Ռոդսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ սեպտեմբերի 4-ին Ճապոնիայում «քսանյակի» գագաթաժողովի շրջանակում տեղի ունենալիք հանդիպման ժամանակ քննադատության կենթարկի թուրքական զինված ուժերի` Սիրիայի հարավային շրջաններ շարժումը եւ սիրիական դեմոկրատական ուժերի դեմ ռազմական գործողությունները, որոնց պաշտպանում է Վաշինգթոնը: Սպասվում է, որ նախարարների միջեւ բանակցությունների թեմաներից մեկը կհանդիսանա Ջերաբլուսի շրջանում թուրքական զինված ուժերի կողմից 13 գյուղերի հրետակոծությունները, որոնցում պաշտպանվում էին SDF-ի կազմից արաբական եւ քրդական աշխարհազորայինները:ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժելու գլխավոր նպատակը այդ շրջանից քրդերի դուրս մղումն է Եփրատի արեւելյան ափ: Անկարան երկյուղում է, որ ԻՊ-ի դեմ պայքարում աննախադեպ հաջողությունների հասած քրդական աշխարհազորայինները կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի աջ եւ ձախ մասերում, ինչով նրանք կվերահսկեն թուրք-սիրիական սահմանն ամբողջությամբ: Բացի այդ, Անկարայի կարծիքով, սիրիացի քրդերի հաջողությունները կարող են քաջալերել թուրքաբնակ քրդերին եւս շարունակել ինքնավարության համար 1980-ականներից սկսված պայքարը Թուրքիայում:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am