Սերգեյ Սիմոնյանը պարտվեց
Ֆրանսիայի Մայկոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը 50 կգ քաշայինների պայքարում պարտվեց կիսաեզրափակչում: Մեր մարզիկը 4:6 հաշվով զիջեց Ռուաստանը ներկայացնող Վլադիսլավ Մելնիկովին: Արդյունքում՝ Սիմոնյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում մեր մարզիկը առավելության էր հասել Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում՝ հայ ըմբիշը հաղթել էր Իտալիան ներկայացնող Ջիովաննի Ֆրենիին:
