Ճնշումներ են գործադրում Հովհաննես Հարությունյանի փաստաբանի վրա

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն այս պահին ծանր վիճակում է գտնվում, նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը:«Նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: Այս պահին որոշակի անորոշություն կա, տարբեր բժիշկներ են նայել, բոլորը պատճառաբանում են, որ նա դեռևս չի կարող վիրահատվել, քանի դեռ նրա վերքերը չեն լավացել, իսկ հուլիսի 26-ին, երբ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էր ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել շուրջ երկու ժամ հետո և մինչ օրս վիրահատության չի ենթարկվել»,-ասաց փաստաբանը: Փաստաբանը նշեց, որ այն անտարբերությունը, որը կա Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, չկա «Սասնա ծռերի» մյուս անդամների նկատմամբ: Հովհաննսես Հարությունյանը խնամքի կարիք ունի, իսկ բուժօգնությունը նորմալ չի ցուցաբերվում. «Երբ իմ ներկայությամբ բժիշկը Հովհաննեսին «սիստեմա» էր միացնում, ինչը նրա մոտ չէր ստացվում, անկեղծացավ` ասելով, թե կյանքում առաջին անգամ է նման բան անում»: Այնուհետև տեղեկացրեց նաև, որ քանի որ ինքը բարձրաձայնում է. «Դատապարտյալների հիվանդանոցի» սենյակի պայմանների մասին, իր վրա ճնշում են գործադրում: «Վերջերս քրեակատարողական վարչությունը չափերն անցել է, իմ մասին հայտարարություններ անելով: Քրեակատարողական հիմնարկն ինձ հետ կապված վարկաբեկող հայտարարություններ է անում»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am