Դաժան ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 30-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և տուժածներին օգնելու նպատակով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև թիվ 3 հատուկ փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Գաի փողոցի բնակիչ, 29-ամյա Ազատ Հովհաննիսյանը իր վարած Kia Sorento մակնիշի 77 AA 737 համարանիշի ավտոմեքենայով դեպի Մեղրի ընթանալիս բախվել է ճանապարհին տեղադրված քանդված բետոնե սյուներին, ինչի հետևանքով վարորդ Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ ուղևորներ՝ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի բնակիչ, 21-ամյա Սուրեն Ալիխանյանը, Դիլիջան քաղաքի Սայաթ Նովայի փողոցի բնակիչ, 29-ամյա Մուշեղ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Դիլիջան քաղաքի Կամարինի փողոցի բնակիչ, 41-ամյա Վազգեն Հովհաննիսյանի դին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի անձնակազմը վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանի և հրամանատարի տեղակալ Յու. Հովհաննիսյանի ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենեն տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում էին Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանն ու Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Զորիկ Մարգարյանը։ Դեպքի վայր ժամանած մի քանի քաղաքացիներ, ովքեր ասում էին, որ իրենք մահացածի ազգականն են, ասում էին, որ վարորդն ու ուղևորները մեկնում էին Մեղրիի զորամաս՝ իրենց ազգական զինվորին տեսակցության, իսկ մի մասն էլ պնդում էին, որ վթարի մեղավորը ճանապարհը կառուցող ընկերությունն է, քանի որ չկար արտաքին լուսավորություն և ճանապարհի շինարարական աշխատանքներ կատարելու համար չկային ազդարարող նշաններ։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am