Տաշկենդի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:
Այս մասին քիչ առաջ տարածել է Life.ru-ն։ Քարիմովը հոսպիտալացվել էր շաբաթ առավոտյան տեղի ունեցած գլխուղեղի արյունազեղման պատճառով։ Այսօր կեսօրին նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում երկրի մարզիկների հաջող ելույթի կապակցությամբ կազմակերպած խնջույքի ժամանակ Քարիմովը կորցրել էր գիտակցությունը: Այս մասին, հղում կատարելով կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել էին «Ուզբեկստանի Ժողովրդական Շարժում» ընդդիմադիր կուսակցության մամուլի ծառայությունից:
Քարիմովը 78 տարեկան էր: Նա երկրի առաջին նախագահն էր 1991-ին ԽՍՀՄ-ից անկախություն ձեռք բերելուց ի վեր:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը