Արթիկում շխանություններն անցել են կոշտ քայլերի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական կրքերն Արթիկում սկսել են թեժանալ, եւ իշխանությունները հասկանալով իրենց թեկնածուի բացերը` գործի են դնում հավանական թեկնածուներին խաղից հանելու կոշտ գործիքներ: Ըստ մամուլում տեւական ժամանակ շրջանառվող լուրերի՝ Արթիկում իշխող ՀՀԿ-ն սատարելու է Անապայում բիզնեսներ ունեցող նախկին ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին ու քանի որ գնալով համոզվում են, որ Պետոյանը չունի այն հեղինակությունը, որ կարող է ինքնուրույն քաղաքապետ ընտրվել, սկսել են խաղից դուրս բերել հավանական թեկնածուներին: Մասնավորապես արդեն «շարքից հանել» են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին, որն այլ աշխատանքի տեղավորման խոստման դիմաց այլեւս չի առաջադրվելու պատգամավոր: Այս օրերին մեծ ճնշումներ են փորձում գործադրել ԱԺ նախկին պատգամավոր, Արթիկի նախկին քաղաքապետի եղբայր Մխիթար Վարագյանի նկատմամբ, ով եւս հավակնում է քաղաքապետ ընտրվել: Հարկային մարմինների հետ խնդիներ են ստեղծվել նաեւ գործարար Արտակ Հարությունյանի դեպքում, ում պատկանող ընկերությունում ստուգումներ են սկսվել: Հարությունյանը եւս, ըստ Արթիկի մեր աղբյուրների, քաղաքում հայտարարել է իր առաջադրվելու մասին: Արթիկում շարունակում են համառ լուրեր շրջել այն մասին, որ այս ողջ գործընթացի հետեւում կանգնած է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով ցանկանում է Արթիկի տարածաշրջանից հաջորդ ԱԺ-ում պատգամավոր դառնալ՝ արդեն որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու: Թեեւ ինքը՝ Ցոլակյանը, դա հերքում է: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն զանգահարած արթիկցի տիկինը խնդրում էր փոխանցել իր խոսքը, որպեսզի իշխանությունները հանձնարարեն Ցոլակյանին առավել զուսպ լինել, թույլ չտան, որպեսզի խառնվի քաղաքի գործերին: Տիկնոջ պնդմամբ՝ շատ-շատերը Արթիկում չեն ցանկանում Մուշեղ Պետոյանին տեսնել քաղաքապետի պաշտոնին, քանիզի նա ոչ միայն տարվա մեծ մասն անցկացնում է Ռուսաստանում, այլեւ նրա եղբայրը բավական սերտ կապերի մեջ է հանցագործ աշխարհի հետ, ու այս ամենից դժվար է լավ բան սպասել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am