Դավիթ Խաչատրյանը՝ միջազգային մրցման հաղթող
Ուռեկիում՝ «Black Sea Arena»-ում, տեղի է ունեցել «Fight Nights Global» գավաթի ամառային մրցաշրջանը, որում հաղթել է Դավիթ Խաչատրյանը: Հայ մարզիկը հաղթել է ավստրիացի Վիլհելմ Օտտին: Այդ հանդիպումը միակն է եղել երեկոյի ընթացքում, որ տևել է 3 ռաունդ: Վրաստանում հանդես են եկել նաև մարզիկներ Ռուսաստանից, Մոլդովայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հունաստանից ու Իրանից:
