Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին առաջիկա օրերին պաշտոնական այցով Ադրբեջան կմեկնի:
Այս մասին հայտնի է դարձել Թբիլիսիում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Կվիրիկաշվիլիի հանդիպումից հետո:
Ըստ Sputnik-Գրուզիայի՝ Կվիրիկաշվիլին եւ Մամեդյարովը քննարկել են երկու երկրների ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր, խոսել քաղաքականության, մշակույթի, էներգետիկայի, առեւտրի եւ էկոնոմիկայի ոլորտներում գործընկերության խորացման հեռանկարների մասին:
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային նշանակության լայնածավալ էներգետիկ նախագծերի իրականացման հարցը: Նշվել է, որ Վրաստանն ու Ադրբեջանն Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ տրանսպորտային հաղորդակցության հիմնական օղակներն են:
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը