Սարսափելի հանցագործություն. անչափահաս միգրանտը սպանել է փախստականների կենտրոնի աշխատակցուհուն
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա միգրանտի, որը կասկածվում է Գյոտեբորգի մոտակայքում գտնվող փախստականների համար նախատեսված կենտրոնի 22-ամյա աշխատակցուհու դաժան սպանության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն: Կինը մահացել է հիվանդանոցում՝ դանակի բազմաթիվ հարվածներից: Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենն այցելել է դեպքի վայր և տեղի ունեցածն անվանել է սարսափելի հանցագործություն:
