Միջուկային օբյեկտները Իրանի ամենանշանակալից ձեռքբերումներից մեկն են. ՀՕՊ բազայի հրամանատար
IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Հաթամ ալ-Անբիա» ՀՕՊ բազայի հրամանատար, գեներալ Ֆարզադ Էսմայիլին հայտարարել է, որ Իրանի ՀՕՊ ուժերի գլխավոր խնդիրը Իրանի միջուկային օբյեկտների պաշտպանությունն է: «Միջուկային օբյեկտները Իրանի Իսլամական Հանրապետության ամենանշանակալից ձեռքբերումներից մեկն են, ինչի համար էլ դրանց պաշտպանությանը հատկացվում է հատուկ ուշադրություն: Եթե այն շրջաններում, որտեղ չկան միջուկային օբյեկտներ, մենք անցկացնում ենք ՀՕՊ ուժերի ամսական մեկ վարժանք, ապա միջուկային օբյեկտներով շրջաններում ամեն ամիս անցկացվում են մի քանի վարժանքներ: Իրանական երկինքն աշխարհում ամենաանվտանգներից մեկն է»,- ասել է գեներալը:
