Մամեդյարովը մեկնել է Վրաստան
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի և այլ պաշտոնատար անձանց հետ: Քննարկվելու են Վրաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակող ձևաչափում համագործակցության հարցեր:
