Ռուսաստանը վերացրեց դեպի Թուրքիա չարթերային չվերթների արգելքը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ հրամանագիր է ստորագրել, որով հանվում է դեպի Թուրքիա չարթերային չվերթների 9 ամիս տևած արգելքը: Ռուսաստանը դադարեցրել էր դեպի Թուրքիա չարթերային չվերթները անցած տարվա դեկտեմբերից՝ Սիրիայի սահմանին թուրքական զինուժի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցման հետևանքով երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին:
