Վարորդին տուգանել են նրա ավտոմեքենայի ստվերի համար
Մոսկվայում վարորդին տուգանել են նրա ավտոմեքենայի ստվերի համար, հայտնում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը: Միջադեպը կատարվել է օգոստոսի 25-ին Լիպեցկի փողոցում: Honda CR-V-ի սեփականատեր Եվգենին ավտոմոբիլային ինտերնետ-պորտալում հրապարակել է ֆոտոֆիքսացիայի խցիկից ստացված լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես է մեքենայի ստվերը հատում հոծ գիծը:
