Ս-300 զենիթային համալիրներ՝ միջուկային օբյեկտի մոտ
Իրանին մատակարարված ռուսական Ս-300 զենիթահրթիռային համալիրները տեղակայվել են Ֆորդո միջուկային օբյեկտի շրջանում: Օգոստոսի 28-ին Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսության եթերում այս մասին հայտարարել Է հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ֆարզադ Էսմայիլին: Հեռուստատեսությունը ցուցադրել Է Ֆորդոյի մերձակայքում տեղակայված համալիրները: Էսմայիլին նշել Է, որ այժմ միջուկային օբյեկտը մշտապես կգտնվի պաշտպանության ներքո, եւ հայտարարել Է, որ Իրանի երկինքն «ամենաանվտանգներից մեկն Է տարածաշրջանում», հաղորդել Է «Ինտերֆաքսը»: Օգոստոսի 28-ին ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը փորձել Է Թեհրանին խանգարել ստանալու Ս-300 համալիրները, քանի որ չի ցանկանում ընդունել ինքնապաշտպանության՝ Իսլամական Հանրապետության իրավունքը:
