Չավուշօղլուն չհայտարարված այցով գտնվում է Հունաստանում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ոչ պաշտոնական` չհայտարարված այցով գտնվում է Հունաստանում: Ացը տեղի է ունեցել Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոդզիասի հրավերով: Չավուշօղլուն եւ Կոդզիասը հանդիպել են Հունաստանի Կրետե կղզում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նախարարները ԶԼՄ-ների համար արած հայտարարության մեջ նշել են, որ Հունաստանն ու Թուրքիան մտադիր են զարգացնել երկկողմանի քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները եւ շարունակել վստահության միջոցառումների գծով երկխոսությունը: Նիկոս Կոդզիասի խոսքով` Հունաստանը Թուրքիայի հետ «առանձնահատուկ հարաբերություններ եւ հետաքրքրություններ» ունի: Մեւլյութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ «կողմերը ցանկություն են հայտնել էլ ավելի լավացնել իրենց հարաբերությունները»:
