«Զվարթնոցում» ձերբակալված ռուսաստանցու կինը տեղի ունեցածը կապում է ամուսնու աշխատանքի հետ

Ուրբաթ օրը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի տիկինը՝ Յուլիա Միրոնովան (լուսանկարում), կարծում է, որ ամերիկացի իրավապահները ցանկանում են ինչ-որ տեղեկություն ստանալ իր ամուսնուց: Այսօր «Ազատության» հետ զրույցում Միրոնովան պատմեց, որ ամուսնու հետ Հայաստան էին եկել՝ հանգստանալու և Սերգեյը ձերբակալվել է օդանավակայանում՝ անձնագրային ստուգում անցնելիս: Տիկնոջ խոսքով, ԱԱԾ ներկայացուցիչները հայտարարել են, որ Սերգեյ Միրոնովը հետախուզվում է ԱՄՆ իրավապահների կողմից, նրան կասկածում են փողերի լվացման և զենքի ապօրինի առևտրով զբաղվելու մեջ: «Մինչև հիմա շոկի մեջ եմ, չեմ կարողանում ուշքի գալ: Ինձ համար իրավիճակը շատ ծանր է և աբսուրդային է: Չեմ հասկանում, թե ինչու այսպես ստացվեց: Որքան հասկանում եմ ամուսնուս ձերբակալել են, որովհետև նրան որոնում է «Ինտերպոլը»: Սակայն Ռուսաստանում նրան ոչ ոք չէր որոնում, նամակներ չէին գալիս: Մենք ապրում ենք մեր գրանցման հասցեում, մեզ ոչ ոք չէր փնտրում: Իմ ամուսինը գարնանը մեկնել էր Հնդկաստան, ու ոչ ոք նրան չէր ձերբակալել: Ոչ մի խնդիր չկար», – պատմեց Յուլիա Միրոնովան: Սերգեյ Միրոնովը աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող բելառուսական Синезис ընկերությունում, որպես տեսատեխնոլոգիաների բաժնի ղեկավար: Դեռևս չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ընկերությունից: «Ինձ ասացին, որ իմ ամուսնուն ներկայացվել են ահավոր և ծանր մեղադրանքներ՝ կապված զենքի, փողերի լվացման հետ: Իմ ամուսինը Ռուսաստանում զբաղվում է տեսանյութերի վերլուծությամբ, և այդ ծրագիրը ապահովում էր Մոսկվայում գտնվող խոշորագույն օբյեկտների՝ մետրոպոլիտենի, երկաթուղու անվտանգությունը: Այսինքն՝ այնպիսի օբյեկտների անվտանգությունը, ուր մարդկանց մեծ կուտակում կա: Այդ ծրագրի նպատակը անվտանգության ապահովումն է, և ես ենթադրում եմ, որ, միգուցե, ԱՄՆ-ում ցանկանում են իմ ամուսնուց ինչ-որ տեղեկություն ստանալ, և նրանց լուրջ հիմք է հարկավոր, որպեսզի իմ ամուսնուն տեղափոխեն Միացյալ Նահանգներ: Կարծում եմ, այստեղ նաև քաղաքական համատեքստ կա: Այլ բացատրություն չունեմ: Ամուսինս ընդամենը մեկ անգամ է եղել ԱՄՆ-ում՝ մեկ շաբաթով, Սան Ֆրանցիսկոյում ուսման է եղել», – պատմեց Միրոնովան:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am