Ռիո-2016-ի արծաթե մեդալակիրը ստացավ բնակարան և Mercedes
Անիուար Գեդուևը մեդալ նվաճեց ազատ ոճի ըմբշամարտում: Մարզիկին նվերները հանձնել է Կաբարդա-Բալկարիայի ղեկավար Յուրի Կոկովը: Կոկովը չէր մոռացել նաև մարզիչներին: «Հանրապետության ղեկավարը փառապանծ օլիմպիականին հանձնեց Նալչիկի կենտրոնում 4 սենյականոց բնակարանի սերտեֆիկատ և Р 007 Е0 07 պետհամարանիշներով Mercedes GL ավտոմեքենայի բանալիները: Մարզիչներ Ալեքսեյ Կազիևը և Արսեն Հասանովը ստացան Toyota Camry մեքենաներ»,- գրված է հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում: Գեդուևը արծաթ նվաճեց մինչև 74 կգ քաշային կարգում: Նախորդ տարի ըմբիշը Լաս Վեգասում կայացած Աշխարհի առաջնությունում գրավել էր 3-րդ տեղը:
