Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի գործողություններից 35 խաղաղ բնակիչ է զոհվել
Առնվազն 35 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Ջաբարլուս քաղաքից դեպի հարավ գտնվող քրդերի դիրքերի Թուրքիայի կողմից հրետակոծությունների և ավիահարվածների արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին օգոստոսի 28-ին հաղորդել է Agence France-Presse-ն (AFP)։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ թուրքական ուժերի գործողության արդյունքում ևս 50 խաղաղ բնակիչներ վիրավորվել են։ Ինչպես նախկինում հաղորդել է թուրքական Hürriyet թերթը, Սիրիայի տարածքում են գտնվում Թուրքիայի էլիտար զորքերի 400 զինծառայողներ և 50 միավոր զրահատեխնիկա։
