Դաշնակցության պարագլուխներն ազգի ամենավտանգավոր թշնամին են.նախկին ՀՅԴ-ական

Դաշնակցության կոալիցիա մտնելու հարցը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական թոփ հարցերի շրջանակում: Մինչ պորտֆելների շուրջ ընթանում է ՀՀԿ-ՀՅԴ սակարկումները, տեղեկություններ կան, որ Դաշնակցության հատկապես սփյուռքյան շարքերում բողոք է հասունանում: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը կոալիցիա մտնելու մասին, պարզվում է, համաձայնեցված չի եղել սփյուռքի կուսակցական կառույցների հետ: Միայն ՀՅԴ Բյուրոյի մի քանի անդամներ են, որ փորձում են պաշտպանել կուսակցության ղեկավարի դիրքորոշումը: Նրանց քարոզչության հիմնական թեման այն է, որ Հայաստանն այսօր գտնվում է ճգնաժամում եւ Դաշնակցությունը ` որպես երկրի ճակատագրով մտահոգ ուժ, իրավունք չունի կողքի կանգնել և դիտորդի դերում գտնվել, որ իրենք պետք է ակտիվորեն մասնակցեն Հայաստանը այս ծանր վիճակից դուրս բերելու գործին: Նախկին ՀՅԴ-ական, ազատամարտիկ Սարգիս Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միշտ է եղել այդպես, Դաշնակցությունում որոշումներ կայացրել են «պարագլուխները», իսկ շարքերը միշտ էլ դժգոհ են եղել նրանց որոշումներից: Կարապետյանին Դաշնակցությունից հեռացրել են 2013-ին, երբ վերջինը իշխանության դեմ հայտարարություններ է արել: «Այս երկրում ինչ կատարվել է, «առյուծի բաժինը» դաշնակների մեղքն է: Էդ որ ասում են՝ ծառայել ենք, ծառայել ենք, ազգին ենք ծառայել, բա ո՞ւր է իրենց ծառայությունը, մոռացա՞ն» ասաց Սարգիս Կարապետյանը՝ շեշտելով, որ շարքային դաշնակցականները հիմա էլ շարունակում են մնալ իր ընկերները: Նախկին դաշնակցականի խոսքով՝ ոչ մի շարքային դաշնակցականի համար էլ ընդունելի ու հաճելի չէ իշխանության հետ կոալիցիայի հեռանկարը.«Մի ժամանակ, երբ Դաշնակցությունն իր դիրքերում, դա պատերազմի տարիներն էին, ես՝ թալինցի Սաքոն Դաշնակցության արծիվն էր, բայց հետագայում, երբ ինձ ծանոթացրեցին այդ կուսակցության պատմությանը, ես կույր էի,երկրի փրկությունը տեսնում էի միայն այդ կուսակցության մեջ, բայց հետագայում հասկացա, որ դա 100 տոկոս սուտ է, սրիկա են, էս ազգի ամենավտանգավոր, ամենանենգ թշնամին իրենք են, իրենց պարագլուխները: Շարքերն ուղղակի էշ են, բոլորն իմ ընկերներն են, բայց բոլորին համոզում են», ասաց նա.«Դաշնակցությունը 1907թ-ին Երիտասարդ թուրքերի հետ պայման կապեց, հիմա հարյուր տարի անց Դաշնակցությունը կրկին նմանների հետ է պայման կապում, դաշնակցությունից դրանից ավել սպասել հնարավոր չէ»: Մեր դիտարկմանը, որ հիմա էլ են ասում կոալիցիա ենք կազմում, որ ծառայենք եւ երկիրը դուրս բերենք ճգնաժամից, Կարապետյանն արձագանքեց.«Էս երկրում ոչ մեկը չի կարող մեղմել հաստատված խորը ճգնաժամը: Ազգի փրկությունը մեկն է, մինչեւ գայլերի ոհմակը չոչնչացնես, գառներին չես կարող ապահով դարձնել»,- ասաց նա: Կարապետյանի խոսքով Հայաստանում այսօր ոչ ընդդիմություն կա, ոչ ընդդիմադիրներ.«Ընդդիմությունը ցեղասպանություն կատարողների լրտեսներն են հայ ժողովրդի շարքերում»: Անի Սահակյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am