Հուժկու իրադարձություն

Հայաստանի քաղաքական արենայում արդեն մի քանի օր է հուժկու իրադարձություններ են ընթանում, մի քանի անչափ <<սկզբունքային>> կուսակցություններ պահն օրհասական համարելով մի կողմ են դնում ամբիցիաներ, լուծարվում, գնում միանում իրեն ընդդիմության ռահվիրա հռչակած Արթուր Բաղդասարյանի նորաստեղծ Հայկական վերածնունդ կուսակցություններին, բայց մենք այս աննախադեպ պահը բաց ենք թողել ու ընկել մանր-մունր իրադարձությունների հետեւից, որպիսին ԵԽԽՎ-ում հակահայ բանաձեւերի ընդունումն է, կամ ինչպիսն ԱԱԾ-ի կողմից զինված խմբի անդամներից մի քանիսի անակնկալ ազատ արձակումն է, որի մասին շատ բան չի հաղորդվում, ինչ է փոխվել, որ փոխվում է կալանքի միջոցը: Չնայած որ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցներն առանձնապես չեն նեղվում մեր անտարբերությունից, մեկ-երկուսն են ընդամենն իրենց էջերում զգացնել տալիս ուշադրության պակասը, բայց մյուսները՝ աշխարհն աշխարհով, իրենք իրենց գործով են. շարունակում են ազգանվեր գործընթացը ու ընդդիմության նոր բեւեռ ստեղծում: Կամ թե իրագործում Արթուր Բաղդասարյանի ազգափրկիչ, հայրենանվեր գաղափարը: Անցած շաբաթ օրվանից «Հայկական վերածնունդ»-ից հաղորդագրություններ են տարածվում, որ գործող կուսակցությունները լուծարվում են, միանում են «Հայկական վերածնունդ»-ին, ինչպիսին օրինակ ՝ «Հայկանդուխտ ավանդապաշտ», Ազգի փրկություն, «Հայաստանի ագրարային» եւ մի քանի նման չլսված կուսակցություններ: «Հայկանդուխտ ավանդապաշտ կանանց» ժողովրդավարական կուսակցությունը օրինակ ստեղծվել է 1994թ-ին,կուսակցության կին ղեկավար Արմենուհի Ղազարյան կուսակցության ծննդի հրամայականը մի առիթով բացատրել էր բանկերի սնանկացան և խաբված ավանդատուների իրողությամբ:Իրենք ստեղծվել են մարդկանց այդ ոտնահարված իրավունքը պաշտպանելու համար: Ավանդապաշտ հայուհիների խմբակը, բնականաբար, չէր կարող չաջակցել, չհամագործակցել, թասիբով հայ տղամարդու հետ որպիսին Արթուր Բաղդասարյանն է, որը ժողովրդին երբեք չի խափել, չի քցել, չի ուրացել ու հանուն օրինաց երկրի ստեղծման երկու անգամ թասիբով հրաժարվել է բարձրագույն պաշտոններին: Էլ չենք խոսում այս երկու կուսակցությունների ընդհանրությունների մասին, վերջին տարիներին ՕԵԿ-ականների կողմից անընդմեջ թմբկահարվում է ավանդների վերադարձի հարցը, այն ինչը, փաստորեն չի հաջողել <<Հայկանդուխտ>>-ին: Այս կուսակցության կին կուսակցապետը մի առիթով ասել է, թե պատրաստ է անգամ սատանայի հետ համագործակցի, միայն թե երկիր փրկի օրվա ռեժիմից, դժվար է ասել՝ կարդարանա՞ն տիկնոջ ակնկալիքները, բայց մի բան փաստ է, որ նա համագործակցության ճիշտ ուղու վրա է: Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությանը միացած մյուս հուժկու <<Ազգի փրկություն>> կուսակցությունն էլ ստեղծվել է 2004-ին՝ ազատամարտի մասնակից Սարգիս Կարապետյան կողմից: Բոլորովին վերջերս Կարապետյանը լրատվամիջոցներին գաղտնազերծել է ազգի փրկույան իր բանաձեւը, նա ասել է, որ պետք է նաեւխառաջ ազատվել Լեւոն Տեր-Պետրոսյանից, նա է ազգի դժբախտությունների հիմնական պատճառը: Ինչպես տեսնում եք՝ նմանը նմանին գտանե: Ահա այսպիսի կուսակցություն կոչվող խմբակներն են մարդահաշիվ դառնում ՕԵԿ-ի ղեբրենդինգ արած «Հայկական վերածնունդում»: Իրականում իրենց նկատմամբ անուշադրությունից սրտնեղած Բաղդասարյանի թիմակիցներին մտերմաբար, առանց չարախնդալու կցանկանայինք մեկ բան հիշեցնել՝ զրոների գումարը, լինեն մի քանի միլիոն հատ, կրկին զրո է կազմում, արդարացի չէ նեղվել ոչնչի նկատմամբ անուշադրությունից: Անի Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am