Չինաստանում 47 ուղևորներով ավտոբուս է կողաշրջվել. կա 10 զոհ
Չինաստանի Նանին տարածաշրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Sina պորտալը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտովթարի հետևանքով կա 10 զոհ, ևս 32 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10: 00-ի սահմաններում: 47 ուղևորներով ավտոբուսը կորցրել է կառավարումը և կողաշրջվել:
