Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնանհանդիպել է իր նախկին ընկերուհի Կրիստինա Սինագրայի որդու հետ եւ նրան պաշտոնապես համարել է իր որդին, հաղորդում է The Telegraph-ը:
Դիեգո-կրտսերը ծնվել է 1986-ի սեպտեմբերին, երբ Մարադոնան խաղում էր իտալական «Նապոլիում»: Նախորդ անգամ Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը որդուն տեսել էր 2003 թվականին: Իտալիայի դատարանը Մարադոնայի հայրությունը ճանաչել էր այն բանից հետո, երբ նա հրաժարվել էր հանձնել ԴՆԹ թեստ:
«Երջանիկ եմ, որ դարձյալ տեսնում եմ որդուս: Շատ եմ սիրում նրան: Որդիս շատ նման է ինձ»,- ասել է Մարադոնան:
Լեգենդար ֆուտբոլիստի ու որդու հանդիպմանը ներկա է եղել նաեւ արգենտինացու 20-ամյա դուստրը՝ Յանան: Դիեգո-կրտսերից ու Յանայից բացի, Մարադոնան ունի եւս 2 դուստր եւ 3-ամյա որդի:
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը