Ինձ համար տարվա լավագույն ֆուտբոլիստը Գրիզմանն է. Սիմեոնե
Մադրիդի Ատլետիկոյի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Քրիշտիանու Ռոնալդուի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ դառնալու իրադարձությունը:ՙՆման մրցանակները միշտ տրվում են հաշվի առնելով նախկին հաջողությունները: Շնորհավորում եմ Ռոնալդուին: Նրա թիմակիցները օգնեցին նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի չեմպիոնի կոչումը, սակայն ինձ համար տարվա լավագույն ֆուտբոլիստը Գրիզմանն է: Նա այնպիսի խաղացող է, որը արդյունք է բերում և հիմա աշխարհի երեք լավագույններից մեկն է՚,-հայտարարել է Սիմեոնեն:
