PKK-ի զինյալները վիրավորել են 4 զինվորականի
Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում բախում է գրանցվել զինվորականների ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև։ Քուրդ զինյալները վիրավորել են նրանցից 4-ին։ Վիրավոր զինվորականներին տեղափոխել են հիվանդանոց։ Բախումից հետո դեպքի վայր են ուղարկվել մարտական ուղղաթիռներ։
