Մամեդյարովը մեկնում է Վրաստան
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը օգոստոսի 29-ին պաշտոնական այցով մեկնում է Վրաստան, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խիկմեթ Գաջիեւը: Ակնկալվում են հանդիպումներ Վրաստանի պաշտոնատար անձանց՝ մասնավորապես Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ: Քննարկվելու են Վրաստանի ու Ադրբեջանի համագործակցության հարցեր:
