Լուրջ խնդիրներ Եվրոպայում
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Եվրամիության միջև սպասվող վիզային ռեժիմի չեղարկման թեմային։ «Հակառակ պարագայում անօրինական ներգաղթյալների խնդիրը լուրջ անհանգստություն կդառնա ԵՄ երկրների համար: ԵՄ-ն պետք է սա գիտակցի որոշում կայացնելուց առաջ»,- ասել է Յըլդըրըմը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իրենք հետ չեն ընդունի Թուրքիայի տարածքով Եվրոպա անցած սիրիացի փախստականներին, եթե Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմը մինչև հոկտեմբերի կես չչեղարկվի:
