Փողոց դուրս գալու արգելքը հանվել է
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի 6 թաղերում օգոստոսի 27-ից փողոց դուրս գալու արգելքը հանվել է։ Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարել է, թե Սուրի շրջանի 6 թաղամասերում փողոց դուրս գալու արգելքը հանվել է, սակայն մի շարք թաղամասերում այն դեռ շարունակում է ուժի մեջ մնալ։
