Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայում քրդերի դիրքերին
Թուրքական զինուժը Սիրիայում սկսել է F16 կործանիչների օգնությամբ օդային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության քրդական ջոկատների դիրքերին: Այս մասին հայտնել է Milliyet թերթը: Գործողությունները տեղի են ունենում սիրիական Թըլեմարնե գյուղի մոտակայքում, որը գտնվում է Ջերաբլուսից 8կմ դեպի արևելք:
