Իրանի նախագահի պատճառով Հռոմում ծածկել են անտիկ մերկ արձանները
Հռոմի Կապիտոլիումի թանգարանում ծածկել են անտիկ մերկ հերոսների արձանները Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցի կապակցությամբ: Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը, քանդակները բոլոր կողմերից պատվել են սպիտակ անթափանց պանելներով՝ որպես մուսուլմանական աշխարհի ու մշակույթի նկատմամբ հարգանքի նշան: Իսլամի տեսանկյունից՝ արձաններն ու քանդակները հանգեցնում են բազմաստվածության, այդ պատճառով էլ արգելվում են:
