Բոլոր խուլիգանները, համասեռամոլները և «պոռնիկներն» էսօր գործի գլուխ են. Փայլակ Հայրապետյան

Սեպտեմբեր ամսից կվերսկսվի օֆշորի սկանդալի գործով դատավարությունը, որը դատավորի արձակուրդ գնալու պատճառով այս օրերին հետաձգվել է։ Սակայն, այս գործով տուժող ճանաչված, սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը որեւէ ակնկալիք չունի դատական պրոցեսից, ավելին՝ կասկածներ ունի, որ գործով մեղադրյալը անկախության 25-ամյակի առիթով հայտարարվելիք համաներման շնորհիվ կհայտնվի ազատության մեջ։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Փայլակ Հայրապետյանը: Հիշեցնենք, որ գործի առանձնացված մասով պետք է օֆշորային գոտում գրանցված ընկերությունների սեփականատերերի, այսինքն՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները բերվեն Հայաստան և ենթարկվեն փորձաքննության, սակայն անհասկանալի պատճառով գործընթացը ձգձգվում է։ «Ես քիչ առաջ եմ խոսել քննիչի հետ, ասում եմ՝ ի՞նչ եղան այդ ստորագրություններն, այ բալա ջան, ասում եմ՝ էսքան ժամանակում երկրագունդը հիմա հարյուր անգամ պտտել էինք, մենք էլ այնտեղ դեսպանատուն ունենք, ու հիմա էլ էն ժամանակները չեն, որ սայլով պիտի գնանք-գանք, ստորագրություն բերենք։ Տանենք լաբորատորիա եզրակացության, եթե էդ մարդիկ մաքուր են, դրանց խաթրին չկպնենք, եթե մաքուր չեն, բերեք»,-պատմել է Փայլակ Հայրապետյանը, ում քննիչը պատասխանել է, թե քաղաքում չէ.«Ասեց կգամ, որ նորից դատախազին նամակ գրեմ։ Բայց համաներում է լինելու, կարող է իրենք էլ նամակ գրեն ու գործը փակեն»։ Փայլակ Հայրապետյանը կասկածներ ունի, որ այս գործը չի բացահայտվում, քանի որ այլ գործեր էլ են առնչվում.«Ինձ թվում է սրանք էդ գոտիներում ուրիշ փողեր էլ ուղարկած կլինեն։ Ամբողջ Հայաստանը թալանել են, մի հատ լոգոյի համար 400 հազար դոլար փող է փոխանցել Տիգրան Սարգսյանը, բա էդ փողերը որտե՞ղ են գնացել։ Մի լոգոյի համար, պատկերացնում եք, վեցը կետ է ընդամենը դրված։ Վեցը կետի համար 400 հազար դոլար, սենց գող ու այլանդակ պետություն կլինի՞։ Էդ փողը մի տասը տուն կպահի, մի խուլիգան իր համար լոգոյա հանել, բերել-տվել ժողովրդին։ Ո՞նց ապրենք, ո՞նց էս երկիրը կդզվի։ Այլանդակությունը հասել է գագաթնակետին, բոլոր խուլիգանները, համասեռամոլները, պոռնիկները էսօր գործի գլուխ են։ Հայաստանը պետություն էլ չի լինի սրանց խաղերի արդյունքում»։ Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը, պնդում է, որ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել: Գործով միակ մեղադրյալն այս պահին գործարար Աշոտ Սուքիասյանն է։ Անի Սահակյան

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am