Սպիտակ տունը Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ բալիստիկ հրթիռի գործարկման պատճառով ԱՄՆ –ն Իրանի դեմ պատժամիջոցների «տեխնիկական հարցերն է քննարկում»: Այս մասին գրում է ՝ վկայակոչելով Reuters-ը: «Մենք լիովին պատրաստ ենք պատժամիջոցներ ձեռնարկել, հիմա մենք որոշ տեխնիկական հարցեր ենք քննարկում»,- «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ` նշել է Քիրբին: Ավելի վաղ ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովը հայտնել էր, որ 2015 թ. հոկտեմբերին Իրանի կողմից հեռահար գործողության հրթիռի արձակումը կատարվել է Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտումով:
