Թուրքական մզկիթում ջահն ընկել է աղոթողների վրա
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի քաղաքում մզկիթի ջահն ընկել է աղոթողների վրա: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով HaberTurk-ը: Միջադեպի հետեւանքով առնվազն 11 մարդ վնասվածքներ է ստացել: Հեռուստաալիքի տվյալներով՝ ջահը մզկիթում տեղադրել էին օգոստոսի 26-ի առավոտյան: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
