PKK–ն ստանձնել է ոստիկանական շենքի վրա խոշոր հարձակման պատասխանատվությունը
Թուրքիայի Շրնաք նահանգի Չիզրեյի շրջանի ոստիկանական շենքի վրա ռումբով բեռնված մեքենայով հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (PKK): PKK–ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե հարձակումն իրականացվել է բանտում գտնվող Աբդուլլահ Օջալանի պայմանները ծանրացնելու ու նրանից որեւէ լուր չունենալու համար։ Նշենք, որ Չիրզեի ոստիկանական շենքի դեմ հարձակման հետեւանքով սպանվել է 11 եւ վիրավորվել 78 թուրք ոստիկան։
