Անահիտ Բախշյանի նամակը «Մարտիկ»-ի գործադիր տնօրենին

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեկ նամակ է հղել «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Ս.Սեդրակյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. «Կարծում եմ` տեղյակ եք ամիսներ շարունակ իմ կողմից հրապարակայնորեն բարձրաձայնված` «Մարտիկ» հիմնադրամի ծախսերի ու գործունեության հետ կապված տարբեր խնդիրների մասին: Ինչպես իմ, այնպես էլ տարբեր քաղաքական և հասարակական գործիչների, նույնիսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կարևորվել է ռազմավարական նման նշանակություն ունեցող կառույցների կամ հիմնադրամների նկատմամբ հասարակական անբեկանելի վստահությունը: Միայն հասարակական լուրջ վստահությունը կարող է զարգացնել համակարգն ու նպաստել հասարակության ներգրավմանը: Սակայն բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հանրային վստահություն կարող է ձևավորվել միայն, երբ համակարգն աշխատում է թափանցիկ և հասարակության համար տեսանելի է, թե ինչպես են կառավարվում համապատասխան միջոցները, որքանով են դրանք հրապարակային: Վստահ եմ, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության համապատասխան տույժերից և հանձնարարականներից հետո Ձեր կողմից ներկայացված հաշվետվությունները շտկվել են, սակայն մի բան է արդարադատության նախարարությանը ներկայացված հաշվետվությունը, մեկ այլ բան` հանրությանը: Մասնավորապես, եթե նախարարությանը հետաքրքիր է, թե ընդամենը որքան աշխատավարձ է վճարվել, ապա հասարակությանը` որ աշխատակիցը ինչ աշխատանքի դիմաց է վարձատրվել: Կամ, եթե նախարարությանը հետաքրքիր է, թե որքան է կազմում վարչական ծախսը, ապա հասարակությանը` ինչ վարչական ծախսի մասին է խոսքը` գրասենյակ և այլն: Համոզված եմ, որ թափանցիկ գործունեությունը, նպաստելով հանրային վստահության ավելացմանը, կնպաստի նաև համապատասխան ֆինանսական մուտքերի ավելացմանը, որն էլ իր հերթին նպաստելու է բանակաշինության սրբազան գործին: Ես` որպես «Մարտիկի» անդամ, որպես քաղաքական և հասարակական գործիչ, և ուղղակի որպես ՀՀ սրտացավ քաղաքացի, խնդրում եմ ներկայացնել 2002թ.-ից սկսյալ` ըստ տարիների, հիմնադրամի մայր գումարի տարեկան տոկոսներից և նվիրատվություններից գոյացած գումարներով իրականացված ծրագրերը, յուրաքանչյուր ծրագրի իրականացման վրա ծախսված գումարն ու արդյունքը: Խնդրում եմ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել` ապահովելով թափանցիկության սկզբունքը, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք նպաստել հիմնադրամի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: Խնդրում եմ նաև հղում չկատարել ռազմական գաղտնիության վրա, քանզի Հիմնադրամի կանոնադրությամբ նշված կազմակերպչական, կրթական, բարեգործական և քարոզչական ծրագրերը չեն կարող պարունակել ռազմական գաղտնիք»:  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am