Երկիրը պահում են ոչ թե բանակով, այլ երկրում ապրելով

Այդպես վարվում է երկրով անցնող ասպատակը։ Ամրապնդվել՝ կադրերով՝ դատարկելով Ղարաբաղը վերջին կապող ուժերից։ Եվ այս ընթացքը կասեցնել չի լինի։ Այս ընթացքը վերջի սկիզբն է, որովհետև երկիրը պահում են ոչ թե բանակով, այլ երկրում ապրելով։ Ամրապնդվել՝ կլոր տարին դատախազության և անվտանգության ու ոստիկանության մարմիններ քարշ տալով մեր երեխաներին, հարևաններին, ընկերներին, ազգականներին, բոլորին, ումից կարող են գույք ու փող խլել։ Ամրապնդվել՝ չբավարարվելով եկամտաբեր ճյուղերի վերահսկողությամբ, այլ ձգտելով սեփականացնել ինչ հնարավոր է։

 Ամրապնդվել՝ կատարելով հանցագործ ընկերական շրջապատի պատվերը՝ հաշվեհարդար տեսնել իրավապահ մարմինների այն ստորաբաժանումների ղեկավարների հանդեպ, ովքեր իրենց պարտքը իրենց երկրի հանդեպ կատարել են գերազանցապես հստակ, այն կառույցներից, ովքեր կանգնած են եղել ղարաբաղյան պատերազմի թիկունքին։ Միաժամանակ այսպես են հատուցում ընտրապայքարի համար հանցագործներից վերցրած 8-10 միլիոն պարտքը։ Միաժամանակ հագուրդ են տալիս հանցաշխարհի վրեժ լուծելու հասկանալի ծարավին։ Բայց վրեժխնդրությունը միայն այն ժամանակ է իրագործվում, երբ պետությունը թիկունքից է խփում իր իրավապահ կառույցներին ու հասարակությանը։ Եվ հանցավոր աշխարհի ու պետության հավերժական դիմակայության սահմանն է լղոզվում, երբ քաղաքական խաղը ոչ միայն դուրս է գալիս կանոններից, այլև բացառում է պատիվը, զինակցության զգացումը, ուրացվում է միասին կերած հացը։ Սա միայն ընկերության ու տղամարդկության հարց չէ, այլև պետական և ազգային անվտանգության, որովհետև պատմության մեջ, համենայնդեպս, ինձ հայտնի չէ զինակցի դավաճանություն, որ չավարտվի հայրենիքի դավաճանությամբ։ Եվ այսքանից հետո խոսել օրենքի անունի՞ց։ Ովքե՞ր են խոսում օրենքի անունից։ Մոնթեի և Արթուր Մկրտչյանի սպանություններից հետո, մեր նորակոչիկ երեխաների խոշտանգումներից և խաղաղ ժամանակ գնդակահարություններից հետո ինչպիսի անխոցելի լկտիություն պետք է ունենալ Հայաստանում դատավորի դեր ստանձնելու, օրենքի անունից խոսելու համար։   Վանո Սիրադեղյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am