Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր է. ԼՂՀ պաշտպանության նախարար

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն բարձր է։ Այդ մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը REGNUMգործակալությանը տված հարցազրույցում «Իհարկե, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն բարձր է: Հակառակորդի ներկայիս պահվածքը թույլ է տալիս գալ եզրակացության, որ նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից: Այդ պատճառով ապագայում ցանկացած պահի հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում: Այնուամենայնիվ, ապրիլյան պատերազմը որոշ զսպող ազդեցություն է թողել հակառակորդի վրա: Դա երևում է նաև նրանց հայտարարություններից. եթե նախկինում նրանք ասում էին, որ հաղթանակ կտանեն երեք օրվա մեջ, այժմ նման հայտարարություններ այլևս չեն հնչում, և ես հուսով եմ, որ նրանք ընդհանրապես կհրաժարվեն իրենց մտադրությունից»,- ասել է Լևոն Մնացականյանը: Նախարարը, պատասխանելով Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքների մասին հարցին, հայտարարել է, որ «եթե Ադրբեջանը հարված հասցնի Ստեփանակերտին, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»: «Թե ինչ միջոցներ՝ թող նրա համար գաղտնիք մնա: Պարզապես պատասխանն անհամեմատելի կլինի»,- ասել է նա: Լևոն Մնացականյանը հայտնել է նաև, որ մեծ քանակությամբ աշխատանք է կատարվել Լեռնային Ղարաբաղում բոլոր ուղղություններով՝ և՛ վերապատրաստման, և՛ տեխնիկական վերազինման, և՛ նոր սպառազինության ձեռքբերման ուղղությամբ, և այդ գործընթացը դեռ շարունակվելու է: «Այդ ամենի համար մենք ունենք նյութական միջոցներ, և դրանք ներդրվում են: Ավելին, մենք ներդնում ենք շատ ավելի մեծ գումարներ, քան դուք նշել եք ձեր հարցում»,- ասել է նախարարը՝ պատասխանելով ապրիլյան պատերազմից հետո սփյուռքի միջոցով հավաքված 8 միլիոն դոլարի ներդրման մասին հարցին: «Ինչ վերաբերում է այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին, նրանց օգնությունը, իհարկե, դրական է ազդել մեր հնարավորությունների վրա: Մենք իսկապես միջոցների զգալի հոսք ենք ստացել»,- ասել է նա: Խոսելով քառօրյա պատերազմի կորուստների մասին՝ Լևոն Մնացականյանն ասել է. «Իսկ ո՞վ է ասել, որ կորուստները մեծ են: Բնականաբար, մեզ համար յուրաքանչյուր կորուստ կարևոր է, և մենք անթույլատրելի ենք համարում ցանկացած կորուստ: Բայց ռազմական գործողությունները դրանով էլ դաժան են, որ դրանց հետևանքով լինում են ինչպես անձնակազմի, այնպես էլ նյութական սեփականության կորուստներ: Այդ պատճառով խոսել այն մասին, թե շատ կամ քիչ են եղել կորուստները, և ընդհանրապես նման գնահատականներ տալը սխալ է… Ինչ վերաբերում է հարձակվող ադրբեջանական զորքերին, նրանց կորուստները մի քանի անգամ գերազանցում են մեր կորուստները: Եվ դա՝ հաշվի առնելով այն, որ նրանք օգտագործել են հանկարծակիության գործոնը և էլիտար ստորաբաժանումներ: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ ԼՂՀ պաշտպանության բանակն իր խնդիրը պատվով է կատարել: Եվ հակառակորդը հասկացել է, որ նրա հետագա հարձակողական բոլոր գործողությունները կավարտվեն ձախողմամբ»: Խոսելով հետախուզության մասին՝ Լևոն Մնացականյանը նշել է, որ հակառակորդի գործողությունների մասին որոշակի տեղեկություն հայտնի է եղել, և իրականացվել են նախապատրաստական որոշակի քայլեր: Այդ պատճառով հետախուզության գործողությունները ձախողված չի կարելի անվանել, ասել է նա: Հայտնի չի եղել հարձակման նման մասշտաբների մասին: «Այդ առումով որոշակի բացթողումներ եղել են: Մենք չէինք սպասում շփման գծի ողջ երկայնքով հարված: Դրա հետևանքով մենք կորցրինք որոշ հենակետեր, սակայն դա փաստացիորեն չազդեց ԼՂՀ ՊԲ հնարավորությունների վրա: Զորքերը շարունակում են ամբողջությամբ կատարել իրենց խնդիրներն առաջնագծում: Իհարկե, լավ կլիներ, եթե այդ դիրքերը նույնպես չկորցնեինք: Այնուամենայնիվ, այն կարճ ժամանակում, որ կար մինչև հրադադարը, մենք զգալիորեն վերականգնել ենք կորցրած դիրքերը: Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, մենք ավելի լայն հնարավորություններ կունենայինք: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ այդ աննշան կորուստներն անվերադարձ են, և ես համոզված եմ, որ մենք դեռ հնարավորություններ կունենանք մեր կորցրած դիրքերը վերականգնելու համար»,- ասել է նախարարը:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am