Ղարաբաղյան կարգավորման գործում առաջնահերթ քայլը կողմերինն է. Դենիել Ֆրիդ

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն, առաջին քայլը պետք է անեն իրենք կողմերը, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության համակարգող Դենիել Ֆրիդը. «Նրանք պետք է որոշեն, թե ինչ են ուզում։ Եթե նրանք խաղաղություն են ուզում, Միացյալ Նահանգները պատրաստ կլինի օգնել»: Ֆրիդի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրների կառավարությունները կարծես բավարար հետաքրքրված չեն խնդրի վերջնական կարգավորման մեջ. «Խնդիրն այն է, որ իշխանությունները չափազանց հարմարավետ են սկսում իրենց զգալ ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում եւ մտածում են կարճաժամկետ, այլ ոչ՝ երկարաժամկետ կտրվածքով»: Կողմերի համապատասխան պատրաստակամության դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ համատեղ անհրաժեշտ աջակցությունը տրամադրել կողմերին՝ խնդրի տեւական կարգավորման համար, նշում է Դենիել Ֆրիդը: Հիշեցնենք որ Հայաստանում ընդդիմությունն անհանգստություն է հայտնում Հայաստանի իշխանությունների կողմից հնարավոր զիջումների կապակցությամբ: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ՀՀ նախկին արտգործնախարար, նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն առաջարկում է ժամանակավորապես սառեցնել ղարաբաղյան բանակցությունները. «Ամենաճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ շուրջ բանակցություններն առկախվեն որոշ ժամանակով, մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները»: Օսկանյանի կարծիքով, երկրի ներկա իշխանությունները ղարաբաղյան բանակցությունները տանում են սխալ ուղղությամբ. «Ինձ համար միանշանակ է, որ բանակցությունները մեզ համար ցանկալի ուղղությամբ չեն ընթանում: Մենք արդեն ընդհանրապես կորցրել ենք ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնայնությունը եւ այսօր բոլորի կենտրոնացումը ու ուշադրությունը տարածքների վերադարձի վրա է»: Վարդան Օսկանյանի կարծիքով, ստեղծված պայմաններում Հայաստանի իշխանությունը պետք է հրաժարական տա, ազատելով հարթակը նոր ուժերի համար. «Եթե կան մարդիկ, որ պարտվողական դիրքերից են հանդես գալիս, խնդրեմ, թող զիջեն իրենց դիրքերը: Կան ավելի կարող մարդիկ, որոնք կարող են իրավիճակ փոխել»: Օսկանյանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի խնդիրն ի վիճակի է կարգավորել ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանությունը. «Դա կլինի ժողովրդի կողմից ճանաչված օրինական կառավարություն, որը եւ հնարավորություն կունենա նոր դիրքերից բանակցել թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի հետ, փորձելով կարգավորել բոլոր այդ խնդիրները»: Ղարաբաղյան կարգավորման մեջ կողմերի առաջնորդների դերի մասին է խոսել նաեւ Պետքարտուղարության ներկայացուցիչը: Դենիել Ֆրիդի խոսքով, առաջին քայլը պետք է անեն հենց հակամարտող կողմերի իշխանությունները. «Այդ կառավարությունները պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են շարունակ մնալ այս իրավիճակում եւ դիմակայել մերթընդմերթ բախումների, թե նրանք իրական կարգավորում են նախընտրում»:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am