Փախչում ենք անորոշությունի՞ց, անարդարությունի՞ց

Ինչո՞ւ են Դամասկոսի, Հալեպի, Քեսաբի հայերը ցանկանում վերադառնալ իրենց ծննդավայր, իսկ Հայաստանից մարդիկ փախչում են։ Ընդ որում՝ բառիս բուն իմաստով։ Այն դեպքում, երբ Հայաստանում խաղաղ վիճակ է, փողոցներն ականապատված չեն, եկեղեցիների գմբեթներից խաչերը հանված չեն, ոչ մեկին չեն գլխատում միայն այն «պատճառով», որ քրիստոնյա է։ Բոլոր բացատրությունները, հիմնավորումները հասկանալի կլինեն, բացի մեկից՝ հայրենասիրությունից։ Հայրենասիրությունը զգացմունքայնություն է. օրինակ, երբ ազգային հավաքականի խաղերին մեր ֆուտբոլիստները գոլ են խփում, դու, զգացմունքների առատությունից, կարող ես փաթաթվել հարեւանիդ՝ առանց մտածելու, որ գուցե նա վերջացած սրիկա է, չի սիրում ծնողներին, դավաճանում է կնոջը, լքել է երեխաներին։ Այդ պահին քեզ ամենեւին չի հետաքրքրում նրա անցյալը՝ որպիսին էլ այն լինի։ Նա եւս ամենեւին հետաքրքրված չէ քո անցյալով։ Այդ պահին երկուսդ էլ սիրում եք հայրենիքը ու այն ամենն, ինչ կապված է նրա հետ։ Սակայն նույնն է նաեւ հակառակ պարագայում, բավական է ֆուտբոլային թիմը պարտվի, լարվածության մեծ կոնցենտրացիայից կարող ես այդ պահին հարեւանությամբ գտնվող մարդու ամենաանմեղ հայացքը կամ խոսքն ընկալել իբրեւ մահացու վիրավորանք։ Մեր հայրենակիցների կապվածությունն իրենց տանը, հողին, մասնավորապես՝ Սիրիայում, ստիպում է երկար մտածել ու փորձել հասկանալ այդ կապվածության արմատները։ Եվ նաեւ՝ Հայաստանից փախչելու մոտիվները։ Փախչում ենք անորոշությունի՞ց։ Անարդարությունի՞ց։ Բայց Սիրիայի համար կա՞ ավելի հավանական ապագա, քան անորոշը։ Եվ արդարություն հնարավո՞ր է ակնկալել պատերազմող երկրում, ուր կյանքի համար պայքարն ամեն օր ու ժամ է։ Չգիտեմ՝ ով ինչպես կմեկնաբանի այս ֆենոմենը։ Կարծում եմ, այս դեպքում պատասխաններից մեկն էլ այն է, որ Սիրիան պետություն է։ Իր երկրի քաղաքացիների համար Սիրիան պետություն է՝ անգամ պատերազմելիս, անգամ թշնամիներով շրջապատված։ Սիրիայում մարդիկ անգամ սարսափելի, պատերազմական միջավայրում հավատում են վաղվա օրվա։ Խոշոր իմաստով, մարդը անգամ առանց ծնողների՝ կարողանում է շարունակել ապրել։ Առանց պետության ապրելը բարդ, ճնշող զգացողություն է։ Մարդիկ Հայաստանից հեռանում են այլ պետություններ, քանի որ սեփական պետության ներկայությունը զգում են բացառապես իրենց գրպաններում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am