Խոսրով Հարությունյան. «Եթե չեք մասնակցում, ուրեմն՝ ազդեցիկ լինելու վերաբերյալ ձեր հայտարարությունները բլեֆ են»

Սեպտեմբերին եւ հոկտեմբերին երկրի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում ու Վանաձորում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անդրադառնում է ՀՔԴՄ նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ -Այս անգամ Վանաձորում եւ հատկապես Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների առաջադրման մի իսկական «բում» է սկսվել. նոր սահմանադրությունը թելադրում է խաղի իր կանոննե՞րը։ -Նախ փորձենք հասկանալ՝ ինչով են այս ընտրությունները տարբերվում նախորդներից։ 2009թ. մենք առաջին անգամ ՏԻՄ ձեւավորման նոր մոդել ստեղծեցինք Երեւանում՝ ըստ էության փորձեցինք նոր շունչ, նոր բովանդակություն հաղորդել տեղական իշխանության գլխավոր մարմնին՝ ավագանուն։ Այսինքն՝ ավագանին դարձավ հիմնական դերակատար որոշումների կայացման հարցում, եւ ավագանու անդամների գործունեությունը մոտիվացված է ոչ միայն եւ ոչ այնքան ընտրողների, որքան սեփական կուսակցության առջեւ պատասխանատվությամբ։ Այս մոտեցումն իրեն արդարացրեց. Երեւանի պարագայում ունենք գործուն, կենսունակ ավագանի՝ քաղաքականապես մոտիվացված ընդդիմությամբ։ Պատահական չէ, որ Երեւանի քաղաքապետը, անընդհատ զգալով ընդդիմության շնչառությունն իր թիկունքում, իրեն զգում է պատասխանատու նախ՝ որպես կուսակցության ներկայացուցիչ, ապա՝ նաեւ որպես քաղաքապետ։ Հիմա մենք այս մոդելը տեղափոխում ենք Գյումրի ու Վանաձոր։ Դրանով իսկ հնարավորություն ենք ստեղծում՝ մեծ քաղաքական օրակարգ ներգրավելու տեղական նշանակության խնդիրները եւ այդ օրակարգի ձեւավորմանը մասնակից դարձնելու տարբեր քաղաքական ուժերի։ Սա նշանակում է, որ քաղաքական ուժերը կարող են մասնակցել ավագանու ձեւավորմանը, հաջողության հասնելու դեպքում ստանալ մեծամասնություն քաղաքային խորհրդարանում, «նշանակել» սեփական քաղաքապետին, ստանձնել համայնքի առաջիկա 4 կամ 5 տարիների զարգացման ողջ պատասխանատվությունը, հաջողելու դեպքում՝ հաջողություն արձանագրել հաջորդ համապետական ընտրություններում։ Այն կուսակցությունը, որը որեւէ կերպ չի մասնակցում համայնքային խնդիրների լուծմանը՝ ընդհանրապես անտարբեր է այդ հարցերի նկատմամբ, չի՛ կարող հավակնել լուրջ հաջողությունների համապետական ընտրություններում։ Սա է հիմնական քաղաքական, գաղափարաբանական թեզը, որ մենք պատրաստվում ենք կյանքի կոչել ՏԻՄ ընտրություններում։ -Ասել է թե՝ ընդդիմությունն ընդունե՞լ է այդ մարտահրավերը։ -Դա մարտահրավեր չէ. հնարավորություն է, փորձադաշտ է կուսակցությունների համար։ Ընդդիմադիր կուսակցություններ ունենք, որ ասում են՝ մենք ամենաազդեցիկն ենք, ամենաուժեղը… Ազդեցիկ քաղաքական ուժը չի կարող զերծ մնալ այս պրոցեսներից. եթե չեք մասնակցում, ուրեմն՝ ազդեցիկ լինելու վերաբերյալ ձեր հայտարարությունները բլեֆ են՝ սին, դատարկ հայտարարություններ են։ Թող գան, մասնակցեն, ստանան մանդատների որոշակի քանակ ավագանում, հետագայում իրենց գործունեությամբ համայնքի բնակչության մեջ ձեւավորեն ավելի բարձր վստահություն իրենց նկատմամբ եւ հաջորդ համապետական ընտրություններում ավելի մեծ հաջողություն արձանագրեն։ Այն քաղաքական ուժը, որը խաղի նոր պայմաններում կհաջողի, կարող է համարվել կայացած կամ կայացման փուլում գտնվող քաղաքական ուժ, չի հաջողի՝ ուրեմն կայացած չէ։ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am