Միայն դրա համար արժեր, որ մենք Կովկասի ամենաերջանիկ եւ եռանդուն ազգը լինեինք. «Հրապարակ»

Անկախությունը նույնիսկ երջանկություն չէ, եթե հարցին նայենք զուտ սոցիալական տեսանկյունից։ Անկախությունը բարձր է ամեն ինչից, եթե գիտակցվի որպես ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ։ Որովհետեւ երջանիկ են նրանք, ովքեր անձնապես պատասխանատու են իրենց, զավակների, տան ապահովության եւ վաղվա բարեկեցության համար։ Այդպես էլ՝ ազգերը։ Ադրբեջանն Արցախի պատերազմում տարածքային կորուստներ է ունեցել։ Տրամաբանության բոլոր չափանիշներից ելնելով՝ Բաքվում աստծո ամեն օրը պիտի բացվի, եւ արեւը մայր մտնի սգո մեղեդիների տակ։ Բայց մարդիկ ապրում են, տնտեսություն են ստեղծում։ Նավթի դարաշրջանն ավարտվում է, հռչակում են «սպիտակ ոսկու»՝ բամբակի դարաշրջան։ Նպատակադրվում են բամբակի արտադրությունը հասցնել մի քանի հարյուր հազար տոննայի։ Նույնը՝ Վրաստանում։ Պարսիկները Կախեթիայում հազարավոր հեկտարներով պիստակի եւ պնդուկի տնկիներ են աճեցնում։ Իսկ ով մեկ անգամ հնգօրյա հանգիստն անցկացնում է Բաթումում, մտադրվում է երկրորդ ամառն էլ գնալ։ Բաթումի զբոսաշրջային ենթակառուցվածքների մեծ մասը թուրքերն են ստեղծել։ Բայց դա մեզ բոլորովին չի հուզում։ Ինչպես եւ վատ չենք զգում, երբ նույն լողափին հանդիպում ենք թուրքի։ Իսկ տունդարձին Սադախլոյի թուրքից ձմերուկ ենք առնում… …Քաղաքագետներից մեկը դիպուկ դիտարկում էր արել՝ պոստխորհրդային Կովկասում Հայաստանը միակ երկիրն է, որ միջազգայնորեն ճանաչված իր ամբողջ տարածքում ինքնիշխան իրավազորություն ունի։ Միայն դրա համար արժեր, որ մենք Կովկասի ամենաերջանիկ եւ եռանդուն ազգը լինեինք։ Չենք դառնում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am