Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 25-ին Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի ափերին, 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հատիձե կղզուց դեպի հյուսիս, իսկ օջախը՝ 496 կմ խորությամբ: Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում: Տուժածների եւ ավերածությունների մասին դեռեւս տեղեկություններ չկան:
