Ստամբուլ մեկնող ինքնաթիռն արտակարգ վայէջք է կատարել
Turkish Airlines ավիաընկերության Պեկինից Ստամբուլ մեկնող ինքնաթիռ, հարկադիր վայրէջք է կատարել Աստանայի օդանավակայանում: Պատճառը ուղևորներից մեկի վատ ինքնազգացողությունն է եղել, տեղեկացրել են Ղազախստանի մայրաքաղաքի օդանավակայանի մամուլի ծառայությունից: Չինաստանի քաղաքացուն հոսպիտալացրել են Աստանայում, իսկ 2 ժամ անց օդանավը շարունակել է ճանապարհը, հաղորդում է РИА Новости-ն:
