Ռումինացի և քուվեյթցի նախարարները վթարի են ենթարկվել
Ռումինիայի գյուղական շրջանների և գյուղատնտեսության նախարար Աքիմ Իրիմեսկուն և նրա քուվեյթցի գործընկեր Ալի Սալեխ ալ Օմայրը ավտովթարի են ենթարկվել Ռումինիայի հարավ-արևելքում. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը: «Պաշտոնական այցի ընթացքում մեքենան, որում եղել են նախարարները, հայտնվել է ճանապարհային միջադեպում Յալոմիցա շրջանում: Պաշտոնատար անձանց վիճակը կայուն է, նրանք գիտակից վիճակում են: Նախարարները ստացել են փոքր գանգուղեղային վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է հաղորդագրությունում:
