Խայտառակ միջադեպ Էջմիածնում. Ահա թե ինչով են զբաղված գեներալ Մանվելն ու իր որդին. Հրապարակ

«Սեպտեմբերի 18-ին Էջմիածնում կայանալիք ընտրությունների՝ քաղաքապետի թեկնածուների առաջադրման վերջին օրն աղմկահարույց միջադեպ է գրանցվել։ Օգոստոսի 19-ին էջմիածնի բնակիչ Կարեն Խաչատրյանը գնացել է էջմիածնի անձնագրային բաժին՝ տեղեկանք վերցնելու, որպեսզի ներկայացնի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ իր թեկնածության գրանցման համար, սակայն անձնագրայինից դուրս գալիս նրան քաղաքակիրթ ձևով «առևանգել» են ու խափանել առաջադրման մտադրությունը։ Էջմիածնում շրջող լուրերի համաձայն, «առևանգումը» կազմակերպել են գործող քաղաքապետ, երրորդ անգամ թեկնածության հայտ ներկայացրած Կարեն Գրիգորյանի մարդիկ։ Անձնագրայինից դուրս գալիս նրան է մոտեցել Գրիգորյանի մարդկանցից մեկը, որը նաև Կարեն Խաչատրյանի ծանոթն է, ու առաջարկել է նստել իր մեքենան՝ զրուցելու, որից հետո շարժվել են Աշտարակի ձոր։ Կարեն Խաչատրյանին ժամեր շարունակ պահել են և միայն երեկոյան վեցից հետո են թույլ տվել վերադառնալ Էջմիածին, երբ այլևս առաջադրման ժամկետն սպառված Է եղել։ Պոտենցիալ թեկնածուն չի դիմել ոստիկանություն։ Թե իրականում ինչ սպառնալիքների ազդեցության տակ են պահել, ինչ նպատակով, անհայտ Է։ Միայն հայտնի Է, և կան վկայություններ, որ Խաչատրյանն առաջադրվելու ցանկություն Է հայտնել, բայց չի կարողացել այն իրականություն դարձնել։Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, որն ընտրությունների նախաշեմին հայտնաբերել Էր, որ 2014-ից ինքը և իր ընտանիքն ապօրինի դուրս են մնացել էջմիածնի գրանցումից, մեզ հայտնեց, որ ինքն անձամբ անձնագրայինում տեսել Է, որ Կարեն Խաչատրյանը եկել Է համապատասխան փաստաթղթի հետևից։ «Եղբորս տղան ավագանի է առաջադրվում, մենք էլ էինք գրանցման թղթի հետևից գնացել, անձնագրայինում տեսա, խոսեցի, ու դրանից հետո ասում են, որ անհետացել է»,– պատմեց Հրաչիկ Աբգարյանը։ Էջմիածնում Կարեն Գրիգորյանի դեմ առաջադրված իրական թեկնածու էլ կա՝ Արթուր Թումանյանը, որն անձամբ է Կարեն Խաչատրյանից ճշտել եղելությունը. «Ես գիտեմ, որ Կարենին տարել-պահել են, որ ժամանակն անցնի, ու 7-ի կողմերը նոր բերել են։ Հեռախոսն էլ անջատած էդ տղու, զանգում էինք, չէինք կարողանում կապվել։ Հետո, այդ տղու ասելով, իրեն տարել են Աշտարակի ձոր՝ իբր հաց ուտելու, ինքն էլ չի կարողացել ինչ-որ բան անի, տարել-պահել Են, որ Կարեն անունով մարդ չլինի իրենց դեմ։ Ասում էր, որ իրեն տանողը հարևանի տղա էր, քաղաքապետարանի աշխատող, ասել է՝ նստի մեքենան, գնացել են։ Գուցե բաներ կան, որ ինքն ինձ չի ասում, գիտեք, որ վախի մթնոլորտ է այստեղ, մեր պայքարն էլ վախի մթնոլորտի դեմ է», գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am